Ուռուցքաբանություն
Քաղցկեղը դատավճիռ չէ. oncology.am
Ի՞նչ է տեղի ունենում այն մարդու գլխում, ով բախվում է իր կամ իր հարազատների մոտ ուռուցքային հիվանդության հետ: Դեպքերի մեծամասնությունում դա ցնցում է, շփոթվածություն, սարսափ, վախ, դառնություն, հիասթափություն… և մշտապես հուզող հարցեր «ինչու՞ հենց ես», «ինչու՞ հենց նրա մոտ»: Եվ, բնակաբար, մարդն օգնություն ստանալու համար դիմում է բժիշկներին: Եվ դա ճիշտ է, չէ՞ որ բժշկությունը կուտակել է ուռուցքային հիվանդությունների բուժման բավականին մեծ փորձ: Բժիշկները խոստանում են (վաղ շրջանում և ոչ ուշացած դեպքերում ) արագ և երկարատև ապաքինում: Իրականացվում են նաև տարբեր ֆլեշմոբեր կամ առաջխաղացման միջոցառումներ, երբ քիմիաթերապիա անցած մարդիկ ասում են, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է, և նրանք նորից ապրում են սովորական կյանքով:
Սակայն անցնում է որոշ ժամանակ, և մարդն սկսում է խորանալ քաղցկեղի, նրա բուժման եղանակների, կիրառվող դեղորայքի հետևանքների մասին տեղեկատվության մեջ, ինչպես նաև սկսում է նկատել նմանատիպ հիվանդությունների դեմ այս կամ այն աստիճանի հաջողությամբ պայքարող մարդկանց օրինակները: Եվ ահա այդ պարագայում մարդու համար բացահայտվում է իրական ճշմարտությունը. այնուամենայնիվ, քաղցկեղը ցմահ հիվանդություն է, երկարատև ռեմիսիայի հասած (ավելի քան 5 տարի) մարդիկ շատ ավելի քիչ են, քան նրանք, ովքեր արդեն մեզ հետ չեն, 10 տարի հետո ևս քաղցկեղը կարող է վերադառնալ և, որ հնարավոր է, երկրորդ, բացարձակապես այլ տեսակի ուռուցքի հանկարծակի առաջացումը…
Հաճախ հիվանդության էության նմանատիպ ընկալումը հիվանդի մոտ ի հայտ է գալիս արդեն այն ժամանակ, երբ նա անցել է քիմիաթերապիա, կատարվել է վիրահատական և ճառագայթային բուժում, երբ օրգանիզմը գտնվում է հորմոնալ դեղորայքի վրա, իսկ ոսկրերում մետաստազների դեմ պայքարելու համար ընդունում են բիսֆոսֆոնատներ:
Մարդն սկսում է շուրջը նայել, փնտրել հիվանդության բուժման, հիվանդության կրկնության ռիսկի նվազեցման, մետաստազների դեպքում ապրելիության երկարացման, առանց ցավի ժամանակը երկարաձգելու լրացուցիչ հնարավորություններ: Այդ ժամանակ նախկինում անտեսված այլընտրանքային հնարավորություններն սկսվում են ուսումնասիրվել, փորձարկվել և ներդրվել սեփական կյանք: Հաճախ արդեն ուշ է լինում, հույսն էլ՝ շատ քիչ:
Ինչպես պարզվում է, մեր օրգանիզմը կատարյալ կենսամեքենա է՝ օժտված ինքնավերականգնման և ապաքինման հզոր հնարավորություններով: Այդ պատճառով, նույնիսկ ամենածանր դեպքերում, հնարավոր է նվազագույնը երկարացնել կյանքը և առավելագույնը՝ հասնել ցմահ ռեմիսիայի: Եվ դա հնարավոր է իրականացնել այլընտրանքային, բնական, անարատ միջոցների օգնությամբ:
Սակայն կա մի շատ կարճ, բայց անկյունաքարային օրենք: Եթե առաջացել է ուռուցքային հիվանդություն, ապա նրա բուժումը ենթադրում է կենսակերպի փոփոխություն, չէ՞ որ հենց անցյալ կյանքն է բերել հիվանդության առաջացման: Քաղցկեղի բուժման դեպքում չկան կիսամիջոցներ: Չի կարելի մնալ նախկին կյանքի հարմարավետ պայմաններում: Բուժման օրենքը շատ պարզ է. կամ պետք է փոփոխվի հիվանդի կյանքը կամ այդ կյանքն ընդհանրապես չի լինի: Եթե անհրաժեշտ է փոփոխել սննդակարգը, դա չի նշանակում, որ տոներին բլիթները թույլատրելի են: Քաղցկեղային բջիջների համար ոչ մի բլիթ ներելի չէ, հակառակ դեպքում նրանք պարզապես աճում են և տալիս մետաստազներ: Այդ պատճառով ախտորոշումից հետո յուրաքանչյուր օրը պայքար է կյանքի համար:
Եվ այդ պայքարը պետք է լինի անողոք ու անզիջում:
Քաղցկեղի համար ընդունելի չեն.
- Նրա համար միևնույնն են Ձեր հոգեկան ապրումները,
- Նա թքած ունի Ձեր չիրականացված պլանների վրա,
- նա անտարբեր է Ձեր հարազատների, երեխաների և թոռների նկատմամբ,
- նույնիսկ եկեղեցի հաճախումները քաղցկեղի մոտ ամոթի զգացում չեն առաջացնում:
Կան բնության օրենքներ, որոնց համաձայն առաջացել է միաբջիջ կյանք, իսկ հետո, միլիոնավոր տարիներ անց, առաջացել է մարդը: Այդ օրենքների համաձայն քաղցկեղ չպետք է լինի: Մարդկային ներուժը ունակ է դիմակայելու քաղցկեղին: Մեր մարմնում ամեն օր առաջանում են քաղցկեղային (փոփոխված) բջիջներ, որոնցից մեր օրգանիզմը հաջողությամբ ձերբազատվում է: Եվ միայն Բնության օրենքների նկատմամբ մեր անփութությունն է բերում նրան, որ քաղցկեղը կարողանում է ցույց տալ իր ուժն ու սպանել մեզ:
Ինչից է վախենում քաղցկեղը.
- նա չի սիրում բնական, թարմ բանջարեղեն, մրգեր, հացազգիներ, խոտաբույսեր և համեմունքներ,
- նրա համար տհաճ են ֆիզկուլտուրան և սպորտը,
- նա թաքնվում է, երբ մարդիկ վարում են չափավոր կենսակերպ և քիչ են ենթարկվում սթրեսի,
- այն շրջանցում է նրանց, ովքեր հաճախ են այցելում եկեղեցիներ, զբաղվում են աուտոթրեյնինգով, յոգայով կամ մեդիտացիայով,
- նրա համար անտանելի է, երբ մարդը սիրում է բնությունը և հաճախ է մաքուր օդ շնչում:
Եվ քաղցկեղը չի սիրում նաև Բնության այն օրենքները, որով ապրել են մեր հեռավոր նախնիները, այն օրենքները, որոնք մենք այժմ մեր խելահեղ կյանքում լիովին մոռացել ենք և մեզ համարում ենք ամենակարող՝ վարելով բացարձակապես հակաբնական կենսակերպ:
Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն